05.06.2020 13:20

Հոնկոնգի հազարավոր բնակիչներ անտեսել են արգելքը

Հոնկոնգի հազարավոր բնակիչներ անտեսել են արգելքը

Հոնկոնգի հազարավոր բնակիչներ, չնայած ոստիկանության արգելքին, հավաքվել են քաղաքի կենտրոնական Վիկտորիա պարկում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն 1989 թ․ հունիսին Տյանանմեն հրապարակում զոհվածների հիշատակին։

Հիշատակի արարողությանը հավաքվել են հիմնականում ընդդիմության ներկայացուցիչները։ Ավանդույթի համաձայն՝ նրանց ձեռքին վառվող մոմեր են եղել։ Շատերը ցուցապաստառներ են կրել ու վանկարկել են Պեկինից Հոնկոնգի անկախության կարգախոսներ։

Ակցիայի անցկացման շրջանում տեղակայվել է մոտավորապես 3 հազար ծանր սպառազինությամբ ոստիկան, որոնք հետևել են իրադարձություններին, բայց չեն միջամտել։

Մայրցամաքային Չինաստանում Տյանանմեն հրապարակի իրադարձությունների տարելիցը չի նշվել։ Դրանց հրապարակային հիշատակումը, ըստ էության՝ արգելված է։

Փոխանցում է BBC-ն։