05.06.2020 13:44

593 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի

593 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 11 հազար 817 է:

Ապաքինվել է եւս 45 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 513:

Մինչ այս պահը իրականացվել է 65 հազար 161 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 52 մարդ:

Մահացել են 7 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (տղամարդ), 69 (կին), 61 (կին), 59 (կին) եւ 33 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 183:

69 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: