05.06.2020 14:12

Բիլ Գեյթս․ «Խելագար գաղափարների գոյությունն անհանգստացնում է»

Բիլ Գեյթս․ «Խելագար գաղափարների գոյությունն անհանգստացնում է»

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վերջին տարիներին շատ ժամանակ է նվիրում իր բարեգործական հիմնադրամին, որը նա հիմնել է կնոջ՝ Մելինդայի հետ միասին։ Մարտ ամսին նա հանուն դրա լքեց ընկերության տնօրենների խորհուրդը։

Հիմնադրամը ֆինանսավորում է զանազան բժշկական նախագծեր, այդ թվում՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակակման աշխատանքները։

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո, սակայն, Բիլ Գեյթսը դարձել է դավադրությունների տեսությունների հերոսը։ Ամբողջ աշխարհում կան այն գաղափարի կողմնակիցներ, թե հիվանդությունն ի հայտ է եկել և տարածվել նրա շնորհիվ։ Այդ տեսության կողմնակիցների կարծիքով՝ միլիարդատերն ուզում է միկրոչիպեր տեղադրել միլիարդավոր մարդկան մեջ և արդյունքում՝ կրճատել Երկրի բնակչության թիվը։

«Եթե հետևենք գոյություն ունեցող այդ բամբասանքներին և հակագիտական հերյուրանքներին, ապա դա, անշուշտ, թշնամություն է սերմանում մարդկանց միջև։ Անհանգստացնող է, որ այս ժամանակներում թվային գործիքներն օգտագործվում են այդ ամբողջ խելագարության համար։ Երբ, ի վերջ, մենք պատվաստանյութ ունենանք, մեզ հարկավոր կլինի ձևավորել կոլեկտիվ իմունիտետ, որպեսզի բնակչության 80 %-ը պատվաստված լինի։ Բայց եթե մտածեն, որ դա խաբեություն է, կամ պատվաստանյութը վնասակար է, և մարդիկ չուզենան պատվաստվել, ապա հիվանդությունը կշարունակի սպանել մարդկանց։

Այնպես որ՝ այդ բոլոր խելագար գաղափարները մի քիչ անհանգստացնում են ինձ։ Ու մի քիչ էլ զարմացնում է այն, որ այդ տեսություններից մի քանիսը իմ մասին են»,- BBC Today-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է Բիլ Գեյթսը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ bbc.com կայքում։