05.06.2020 15:17

Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, երեխաները պլանային պատվաստումներ չեն ստանում

Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, երեխաները պլանային պատվաստումներ չեն ստանում

Գիտնականները սա շատ վտանգավոր են համարում։ Շատ երեխաներ կարող են մահանալ այնպիսի հիվանդություններից, որոնց դեմ բժշկությունը վաղուց կարողանում է պայքարել, և դրա պատճառն այն է, որ Covid-19-ի համավարակի պատճառով դադարեցվել են պլանային պատվաստումները։

Այս կարծիքին են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, պատվաստանյութերի՝ Ալբերտ Սաբինի անվան ամերիկյան ինստիտուտը և GAVI (Պատվաստման և իմունացման համաշխարհային ալյանս) միջազգային բարեգործական կազմակերպությունը։

Պատվաստումներն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել է 68 երկիր։ Առնվազն 80 միլիոն երեխա չի պատվաստվում անհրաժեշտ ժամանակին։ Նրանցից 34,8 մլնը ապրում է Հարավարևելյան Ասիայում, 22,9 մլնը՝ Աֆրիկայում։

Փորձագետների մի մասի կարծիքով՝ ապագայում դրա բացասական հետևանքներն ավելին կլինեն, քան բժշկական հաստատություններում մանուկների ու ծնողների վարակման ռիսկը։

«Աճում է կարմրուկով, դիֆթերիայով և խոլերայով հիվանդացությունը,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։- Համարվում էր, որ գլոբալ մակարդակով այդ հիվանդությունները հիմնականում հաղթահարված են, բայց հիմա բժշկության այդ նվաճումները կարող են տանուլ տրվել»։

Փոխանցում է BBC-ն։