06.06.2020 10:00

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ֆուտբոլային ակումբները

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ֆուտբոլային ակումբները

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայում ամենամեծ ճանաչում ունեցող ֆուտբոլային ակումբները:

YouGov-FootballIndex-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ակումբը Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» է: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որին հաջորդում է «Չելսին»: 

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Լոնդոնի «Արսենալի» կիսում են 4-5 տեղերը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 29 տուրերից հետո «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 82 միավորով: