06.06.2020 13:44

Էրերա․ ՊՍԺ-ն իր աստղերին չի վաճառում

Էրերա․ ՊՍԺ-ն իր աստղերին չի վաճառում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան վստահ է, որ փարիզյան ակումբը չի վաճառի հարձակման առաջատարներ, բրազիլացի Նեյմարին եւ ֆրասիացի Կիլիան Մբապեին։

«Ֆուտբոլիստների տրանսֆերների մասին լուրերը շատ են, բայց ֆուտբոլիստները իրար հետ զրույցներում քիչ են դա քննարկում։ Ես խոսել եմ այդ թեմայով Մբապեի հետ եւ ասել, որ ՊՍԺ-ն իր աստղերին չի վաճառում։ 

Ակումբը տնտեսապես ուժեղ է եւ կարող է Նեյմարին էլ, Մբապեին էլ պահել։ Նրանք լավագույններն են աշխարհում։ Ես դեռ չորս տարվա պայմանագիր ունեմ ՊՍԺ-ում։ Հույս ունեմ, որ այդ ամբողջ ընթացքում կվայելեմ Նեյմարի եւ Մբապեի խաղը ՊՍԺ-ում»,- Էրերայի խոսքը մեջբերում է AS-ը։

30-ամյա ֆուտբոլիստն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հինգ տարի անցկացնելուց հետո անցած ամռանն է միացել ՊՍԺ-ին։