08.06.2020 09:00

Clutch Chess International. Ի՞նչ արդյունք է գրանցել Լևոն Արոնյանը

Clutch Chess International. Ի՞նչ արդյունք է գրանցել Լևոն Արոնյանը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի  Clutch Chess International առցանց  մրցաշարում հաղթանակով պայքարը սկսեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։

 Քառորդ եզրափակիչումնրա մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է։ Առաջին 6 պարտիաներում Լեւոն Արոնյանը մեկնարկեց պարտությամբ, հետո խաղաց ոչ ոքի, իսկ երրորդ պարտիայում հավասարեցրեց հաշիվը։

Չորրորդ եւ 5-րդ պարտիաները եւս ավարտվեցին ոչ ոքի, իսկ վճռական պարտիայում Արոնյանը սեւերով հաղթանակ տարավ եւ վաստակեց 5 միավոր։ Գրիշչուկն ունի 3 միավոր։ 5-րդ եւ 6-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

 

Արոնյանն ու Գրիշչուկը կանցկացնեն եւս 6 պարտիա՝ վիճարկելով կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Մյուս դիմակայություններում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 4,5։3,5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սյոնգին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2,5։5,5 հաշվով պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 5,5։2,5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի եւս մեկ ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին։

Հունիսի 8-9-ին տեղի կունենա քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները։ 11-րդ եւ 12-րդ պարտիաներում հաղթանակի համար կտրվի 3-ական միավոր, ոչ ոքիի համար՝ 1,5-ական միավոր։ Մինչեւ 60-րդ քայլը ոչ ոքի առաջարկել չի կարելի։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։