08.06.2020 17:16

Իսրայելը կոչ է անում «կաթվածահարող պատժամիջոցներ» սահմանել Իրանի դեմ

Իսրայելը կոչ է անում «կաթվածահարող պատժամիջոցներ» սահմանել Իրանի դեմ

Թել-Ավիվը միջազգային հանրությանը կոչ է անում «կաթվածահարող պատժամիջոցներ» կիրառել Իրանի դեմ և խոստանում է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնի է դարձել, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գրեթե ութ անգամ գերազանցում են 2015 թ․ միջուկային գործարքով թույլատրված ծավալները։

«ՄԱԳԱՏԷ-ն պարզել է, որ Իրանը հրաժարվում է գործակալության տեսուչներին թույլ տալ մուտք գործել գաղտնի օբյեկտներ, որտեղ Իրանը գաղտնի ռազմական միջուկային գործունեություն է ծավալում։ Իրանը պարբերաբար խախտել է իր պարտավորությունները և թաքցրել այն օբյեկտները, որտեղ հարստացվում են ճեղքվող նյութերը»,- հայտարարել է Նեթանյահուն։

Փոխանցում է euronews-ը։