08.06.2020 21:18

Հունաստանը պատրաստ է պատերազմելու Թուրքիայի դեմ

Հունաստանը պատրաստ է պատերազմելու Թուրքիայի դեմ

Հունաստանը պատրաստ է ռազմական կամպանիա սկսելու Թուրքիայի դեմ՝ ի պատասխան Անկարայի ագրեսիվ գործողությունների։

Հունաստանը պատրաստ է պատասխանել Թուրքիայի ագրեսիվ գործողություններին, հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Star հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ հանուն իրենց ինքնիշխան իրավունքների պաշտպանության՝ հույները ամեն ինչի պատրաստ են, այդ թվում՝ ռազմական գործողությունների Անկարայի դեմ։

Երկու երկրների հարաբերությունները լարվել են սահմանային շելֆային հանքավայրերի և միգրացիոն ճգնաժամի պատճառով։

Կրակի վրա յուղ է ավելացնում թուրքերի մտադրությունը՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը վերածելու մզկիթի։

 Փորձագետները չեն բացառում ռազմական ընդհարումը՝ նշելով, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բազմաթիվ վիճելի թեմաներ կան։

Փոխանցում է gazeta.ru-ն։