08.06.2020 23:55

Ցանկացած տիպի պետական դավաճանություն մատուցվում է քաղքենիական ինտելեկտուալության ու ռազմահայրենասիրական ճամարտակախոսությունների միջոցով

Ցանկացած տիպի պետական դավաճանություն մատուցվում է քաղքենիական ինտելեկտուալության ու ռազմահայրենասիրական ճամարտակախոսությունների միջոցով

Գագիկ Քամալյանը Ֆեյսբուքում գրում է.

Ցանկացած տիպի պետական դավաճանություն մատուցվում է քաղքենիական ինտելեկտուալության ու ռազմահայրենասիրական ճամարտակախոսությունների միջոցով:
Ցանկացած իրավիճակում իշխանության դեմ կարող ես բազմաթիվ փաստեր գտնել ու քննադատել, դրա համար յուրահատուկ ձևանալ պետք չէ, որովհետև այդ ամենը քաղաքական բնականոնության հետևանք է: Այդ բնականոնությունը մեկ դեպքում է խախտվում, երբ անհրաժեշտ է լինում կոնկրետ իրավիճակում պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, և եթե այդ ճակատագրական պահին ընտրություն ես կատարում սեփական ամբիցիաների օգտին, ապա գլոբալ առումով պարտվում ես վերջնականապես ու անվերադարձ: