09.06.2020 11:54

Էրդողանը մեղադրել է քրդերին ԱՄՆ-ում անկարգություններին մասնակցելու համար

Էրդողանը մեղադրել է քրդերին ԱՄՆ-ում անկարգություններին մասնակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Քրդստանի բանվորական կուսակցությունը և սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը կարող են կապ ունենալ ԱՄՆ-ում անկարգությունների կազմակերպմանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Էրդողանը զրուցակցին հայտնել է իր մտավախությունը, թե ԱՄՆ-ում բռնությունների ու թալանի ետևում կանգնած մարդիկ կապ ունեն ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության հետ, որը գործում է Սիրիայի հյուսիսում»,- հաղորդել են թուրք նախագահի աշխատակազմից։

Փոխանցում է gazeta.ru-ն։