09.06.2020 14:27

Մահվան դատավճիռ՝ ԿՀՎ-ին Սուլեյմանիի մասին տեղեկություն հաղորդելու համար

Մահվան դատավճիռ՝ ԿՀՎ-ին Սուլեյմանիի մասին տեղեկություն հաղորդելու համար

Իրանի իշխանությունները մահապատժի դատավճիռ են կայացրել մի քաղաքացու նկատմամբ, որը կասկածվում էր ԿՀՎ-ի և Իսրայելի «Մոսսադ» արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցելու և գեներալ Քասեմ Սուլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություն հաղորդելու մեջ։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին։

«Մահմուդ Մուսավի Մադջը կապ ուներ ԿՀՎ-ի և «Մոսսադի» հետ և դոլարային փոխհատուցման դիմաց զբաղվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լրտեսելով»,- նրա խոսքն է մեջբերել Mehr գործակալությունը։
Իսմայիլին հավելել էր, որ «այդ մարդն է թշնամիներին հաղորդել Սուլեյմանիի գտնվելու վայրը»։

Դատական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «Մադջը դատապարտվել է մահապատժի, և շուտով դատավճիռն ի կատար կածվի»։

Փոխանցում է tass.ru-ն։