10.06.2020 14:13

Միխայիլ Եֆրեմովն առայժմ տնային կալանքի է ենթարկվել

Միխայիլ Եֆրեմովն առայժմ տնային կալանքի է ենթարկվել

Մոսկվայի Տագանյան դատարանը երեկ երեկոյան տնային կալանքի որոշում է կայացրել դերասան Միխայիլ Եֆրեմովի նկատմամբ. նրա պատճառով  ճանապարհատրանսպորտային միջադեպում մարդ է զոհվել։

Եֆրեմովը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու, հարբած վիճակում ավտոմեքենա վարելու և անզգուշությամբ մարդու մահվան պատճառ դառնալու համար։ Այդ հոդվածներով դերասանին սպառնում է 12 տարվա ազատազրկում։

Երկուշաբթի երեկոյան Եֆրեմովի ավտոմեքենան  Մոսկվայի կենտրոնում՝ Սմոլենսկի հրապարակի շրջանում, դուրս էր եկել հանդիպակաց  գիծ և բախվել ֆուրգոնի, որի վարորդը՝ 57-ամյա Սերգեյ Զախարովը, մահացել էր հիվանդանոցում։

Եֆրեմովի արյան մեջ հայտնաբերվել են գրեթե մեկ շիշ օղուն համարժեք ալկոհոլ, ինչպես նաև թմրանյութերի՝ կոկաինի և մարիխուանայի մնացորդային հետքեր։

Փոխանցում է BBC-ն։