10.06.2020 14:24

Մոսկվայում արձանագրվել է վարակվածության օրական ամենացածր թիվը

Մոսկվայում արձանագրվել է վարակվածության օրական ամենացածր թիվը

Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1 195 նոր դեպք։ Սա երկու ամսվա ընթացքում ամենացածր օրական ցուցանիշն է։ Մեկ օր առաջ հայտնաբերվել է 1 572 նոր վարակակիր։

Ընդհանուր առմամբ՝ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 199 785 հազար մարդ, նրանցից այժմ դեռ հիվանդ է 83 167-ը։

Մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքի հիվանդանոցներից դուրս է գրվել 3 796 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 113 533։

Մեկ օրվա ընթացքում մահացել է 56 հիվանդ, մահերի ընդհանուր թիվը՝ 3 085։

Փոխանցում է tass.ru-ն։