11.06.2020 12:34

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 500 հազարից

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 500 հազարից

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 8 779 մարդ՝ այդպիսով ընդհանուր թիվը հասցնելով 502 436-ի։

Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 174-ով և կազմում է 6 532՝ Ռուսաստանում բոլոր վարակվածների 1,3 %-ը։

Օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 8 367 մարդ, այդպիսով՝ առողջացածների թիվը կազմում է 261 150 կամ Ռուսաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերի 52 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։