12.06.2020 15:13

Կորոնավիրուս․ Որոշ երկրներ անտեսում են համաճարակի երկրորդ ալիքը

Կորոնավիրուս․ Որոշ երկրներ անտեսում են համաճարակի երկրորդ ալիքը

Վերջին շաբաթներին Իրանում կորոնավիրուսով վարակվածության վիճակագրությունը կտրուկ աճել է, և միջազգային փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է համաճարակի երկրորդ ալիքը լինել։

ԱՀԿ-ն նշում է, որ շատ երկրներ չափազանց վաղաժամ հրաժարվեցին կարանտինային սահմանափակող միջոցառումներից, մինչդեռ խոսքը մարդկային կյանքերի մասին է։

Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում, Մոլդովայում, Հարավային Կորեայում, Պակիստանում և Հյուսիսային Մակեդոնիայում․ բոլոր այս երկրներում հիվանդացությունն սկսել է աճել կարանտինի մեղմացումից հետո։

Ռուսաստանը, որ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում հիվանդների թվով (արդեն կես միլիոնից ավելի), նույնպես սկսել է փուլ առ փուլ դուրս գալ կարանտինից։ Մոսկվայում հունիսի 16-ից չեղարկվում է ինքնամեկուսացման և անցաթղթերի ռեժիմը, բայց դիմակ դնելը մնում է պարտադիր։

ԱՀԿ-ն կառավարություններին կոչ է անում մտածել, թե արդյո՞ք նրանք շատ չեն շտապում՝ հրաժարվելով սահմանափակող միջոցառումներից։

Փոխանցում է BBC-ն։