12.06.2020 16:08

Ինչ վիճակ է Իրանում

Ինչ վիճակ է Իրանում

Իրանը Մերձավոր Արևելքի՝ վիրուսից ամենաշատը տուժած երկիրն է և վարակի տարածման առաջին էպիկենտրոններից մեկը։

Հիվանդության առաջին դեպքերն այստեղ նկատվել են այն բանից հետո, երբ Չինաստանում ստեղծված իրավիճակն սկսել էր մտահոգիչ դառնալ։

Ռուսաստանը փետրվարի 28-ից դադարեցրել էր վիզաների տրամադրումը Իրանի քաղաքացիներին։

Սկզբում Իրանի իշխանությունները մտադիր չէին կարանտին մտցնել երկրի ոչ մի շրջանում, սակայն օրեցօր վատթարացող իրավիճակը ստիպեց դիմել լոքդաունի։ Սահմանափակող միջոցառումները երկրում սկսեցին մեղմացվել ապրիլի կեսերին, իսկ արդեն հունիսի սկզբին օրական վարակվածների թիվն սկսեց կայուն կերպով անցնել 3 հազարից։

Պաշտոնական տվյալներով՝ հունիսի առաջին շաբաթը Covid-19-ի վիճակագրությունը բարձրացել է 50 %-ով՝ մայիսի վերջին շաբաթվա համեմատ, և գերազանցել է մարտի վերջի ցուցանիշները, երբ երկրում հիվանդությունը հասել էր բարձրակետին։ Այլ կերպ ասած՝ Իրանում հիմա իրավիճակն ավելի վատ է, քան համաճարակի ամենաթեժ պահին։

Փոխանցում է BBC-ն։