12.06.2020 16:34

Վրաստանի ԱԳՆ․ Թբիլիսին Սաակաշվիլիի պատճառով չի փչացնի հարաբերությունները Կիևի հետ

Վրաստանի ԱԳՆ․ Թբիլիսին Սաակաշվիլիի պատճառով չի փչացնի հարաբերությունները Կիևի հետ

Թբիլիսին թույլ չի տա, որ Կիևի հետ ռազմավարական հարաբերությունները փչանան Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի պատճառով։

Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանին՝ մեկնաբանելով Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին Վրաստանի արտաքին գործերի գերատեսչություն կանչելու փաստը։

Դեսպանը կանչվել էր ԱԳՆ այն բանից հետո, երբ Սաակաշվիլին Facebook-ում տեսաուղերձ էր հրապարակել՝ Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցություններին կոչ անելով միավորվել այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա նաև հայտարարել էր, թե մտադիր չէ «նայել, թե ինչպես է ոչնչանում Վրաստանը», և ընտրությունների ժամանակ էլ ինքը կլինի «առաջնագծում»։

Փոխանցում է tass.ru-ն