12.06.2020 17:38

Լեհաստանի և Լիտվայի վարչապետները բացել են երթևեկությունը սահմանով

Լեհաստանի և Լիտվայի վարչապետները բացել են երթևեկությունը սահմանով

Երեքամսյա դադարից հետո վերականգնվել է ազատ երթևեկությունը լեհ-լիտվական սահմանով։ Այդ առթիվ ուրբաթ օրը տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների մամուլի ասուլիսը լեհ-լիտվական սահմանի Բուձիսկո բնակավայրում։

«Մենք կանոնավոր կյանքի ենք վերադառնում,- հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին։- Մեր երկրները զարգանալու լավ հեռանկար ունեն ինչպես ԵՄ-ում, այնպես էլ տնտեսության և մշակույթի բնագավառներում»։

Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի խոսքով՝ երկու երկրներն ապացուցեցին, որ կարող են հաղթահարել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին համավարկն է։ «Մեր երկրների իշխանություններին հաջողվեց համավարակն առնել հսկողության տակ, պահպանել ձեռնարկությունները»,- ասել է Սկվերնյալիսը։

Չորեքշաբթի Լեհաստանի իշխանությունները հայտարարել են ԵՄ երկրների հետ հունիսի 13-ին սահմանները բացել մասին։

Փոխանցում է tass.ru-ն։