12.06.2020 21:48

Կուզիկին միայն գերեզմանը կփոխի. ՉԻ

Կուզիկին միայն գերեզմանը կփոխի. ՉԻ

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

«Վերնատուն» ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1996 թվականին հասարակության ընդվզումը համակարգող ընդդիմության ներկայացուցիչներիս հենց Աժ դահլիճում, մահապատժի հոդվածներով, ձերբակալեցին և տեղափոխեցին ԱԱԾ-ի նկուղներ։ Ընդդիմության հասցեին հնչում էին գրեթե նույն՝ ժողովրդի էմոցիան գողացող մեղադրանքներ, ինչին ականատես ենք նաև այսօր։ Եվ եթե դրան ավելացնենք, որ թե՛ 96-ին և թե այս օրերին այդ երեսպաշտության հեղինակը նույն մարդն է՝ Լ. Տեր-Պետրոսյանը, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի»:

«ՉԻ». Մի քիչ լավ չի ասում նախկին դաշնակցականն ու նախկին հյուպատոսը: 1996 թվականին ձեզ ձերբակալել էին խորհրդարանի դռները ջարդելու, խորհրդարան ներխուժելու և խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելու համար: Ու չի ասում, որ այդ գործողությունների հիմնական ղեկավարներին շատ արագ բաց թողեցին:

1999թ. հոկտեմբերի 27-ին Ռ. Հակոբյանի գաղափարական ընկերներին հաջողվեց այն, ինչը՝ չստացվեց 1996-ին: Ու հիմա էլի գլուխ ջարդելու, իշխանություններին կախելու մասին են խոսում ամեն օր, տասնյակ եթերներով: Ճիշտ են ասում՝ կուզիկին միայն գերեզմանը կփոխի: Սրանք փոխվողը չեն: Երկիրը կներքաշեն պատերազմի մեջ, նոր հոկտեմբերի 27 ու խորհրդարանի գրավում կկազմակերպեն, որ հագուրդ տան իրենց «հայրենանվեր» կրքերին: