15.06.2020 11:42

Հաստատված 397 նոր դեպք, մահացել է 16 քաղաքացի

Հաստատված 397 նոր դեպք, մահացել է 16 քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 17 հազար 64 է:

Ապաքինվել է եւս 62 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 6 հազար 276:

Մինչ այս պահը իրականացվել է 83 հազար 600 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 409 մարդ:

Մահացել են 16 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 88 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ, 82 (տղամարդ), 78 (տղամարդ), 73 (տղամարդ), 73 (կին), 72 (տղամարդ), 71 (տղամարդ),  61 (կին), 60 (կին), 57 (տղամարդ),  56 (կին),  56 (կին), 42 (կին) եւ 41 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 285:

94 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: