15.06.2020 13:05

Ռուսաստանում Covid-19-ի նվազագույն աճ է արձանագրվել մայիսից ի վեր

Ռուսաստանում Covid-19-ի նվազագույն աճ է արձանագրվել մայիսից ի վեր

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրոսով վարակվելու 8 246 նոր դեպք, մահացել է 143 հիվանդ, զոհերի ընդհանուր թիվն անցել է 7 հազարից։

Վերջին օրվա ընթացքում արձանագրված դեպքերից 1 359-ը մայրաքաղաքում է, ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։ Համավարակի ամբողջ ընթացքում բացահայտվել է 537 210 դեպք։

Երկուշաբթի Ռուսաստանում օրկան աճը ամենացածրն է՝ մայիսի 1-ից սկսած։ Հիվանդացության բարձրակետը Ռուսաստանում եղել է մայիսի 11-ին, երկու օր առաջ հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Նա նաև հայտնել է, որ կորոնավիրուսից  մահացությունը ապրիլ ամսվա ընթացքում կազմել է 1,6-ից 2,6 %։

Փխանցում է BBC-ն։