15.06.2020 14:42

Թուրքիան Իրաքում հատուկ գործողություն է սկսել քրդերի դեմ

Թուրքիան Իրաքում հատուկ գործողություն է սկսել քրդերի դեմ

Թուրքիայի ՌՕՈՒ-ն «Արծվի մագիլ»  նոր հակաահաբեկչական գործողության շրջանակներում Իրաքի հյուսիսում սկսել է հարվածներ հասցնել  Քրդստանի բանվորական կուսակցության օբյեկտներին։

Այդ մասին այսօր հաղորդել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում գրելով․

«Սկսվեց «Արծվի մագիլ» գործողությունը»։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ թուրքական ռազմական օդանավերը ռմբակոծում են այն բազաները, որտեղ պատսպարվում են Քրդստանի բանվորական կուսակցության համակիրները։

Իր հերթին՝ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել է, որ Թուրքիայի ՌՕՈՒ-ն Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջարի լեռներում, ՔԲԿ-ի օբյեկտների վրա առնվազն 20 ռումբ է նետել։

Քրդստանի բանվորական կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։

Փոխանցում է tass.ru-ն։