15.06.2020 16:38

Ատլանտայի ոստիկանապետը հրաժարական է տվել

Ատլանտայի ոստիկանապետը հրաժարական է տվել

Ատլանտայի ոստիկանության ղեկավար Էրիկա Շիլդսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցներից մեկը գնդակահարել է աֆրոամերիկացի մի երիտասարդի։

Միջադեպը քաղաքում նոր անկարգությունների և աֆրոամերիկացիների դեմ ոստիկանության բռնությունների դեմ բողոքի նոր ցույցերի պատճառ է դարձել։

 27-ամյա Ռեյշարդ Բրուքսը գնդակահարվել է ուրբաթ երեկոյան։ Միջադեպը տեղի է ունեցել արագ սննդի ռեստորանի մոտ։ Ոստիկանության հաղորդման համաձայն՝ ռեստորանի աշխատակիցները դիմել են ոստիկանությանը՝ հայտնելով, որ պատվերների պատուհանիկի մոտ հերթի կանգնած ավտոմեքենաներից մեկի վարրդը քնել է ղեկին ու խանգարում է մյուս մեքենաների տեղաշարժը։

Բրուքսը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ապա ոստիկանից խլել է էլեկտրաշոկերը ու ներխուժել ռեստորան։ Տեսագրության մեջ երևում է, որ նա շրջվում է ու էլեկտրաշոկերով նշան է բռնում ոստիկանի վրա, ինչից հետո վերջինս կրակ է բացում։

ABC հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ տարեսկզբից սա Ջորջիա նահանգում ոստիկանության կողմից հրազեն կիրառելու առնվազն 48-րդ դեպքն է, դրանցից 15-ն ավարտվել են կասկածյալների մահով։

Փոխանցում է BBC-ն։