15.06.2020 17:20

ԵՄ 4 երկիր պայմանագիր է կնքել Covid-19-ի պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ

ԵՄ 4 երկիր պայմանագիր է կնքել Covid-19-ի պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ

ԵՄ չորս երկրներ պայմանագիր են կնքել AstraZeneca ընկերության հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, AstraZeneca-ն կարող է Եվրամիությանը տրամադրել պատվաստանյութի 400 մլն չափաբաժին արդեն այս տարեվերջին։ Այն կբաշխվի ԵՄ բոլոր կարիք ունեցող երկրների միջև՝ անկախ բնակչության թվից։

Պայմանագիր են կնքել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները։ Հունիսի սկզբին այդ երկրներգ կազմակերպել էին «Ինկլյուզիվ պատվաստանյութերի եվրոպական ալյանս», որի նպատակն է օժանդակել Covid-19-ի պատվաստանյութի ստեղծմանը և դրա տարածմանը։

Պատվաստանյութն ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, այն այժմ  կլինիկական փորձարկումներ է անցնում 10 հազար կամավորների վրա։ Ինչպես նշվում է AstraZeneca-ի կայքում, ընկերությունը պատվաստանյութը կտրամադրի ինքնարժեքով և մտադիր չէ շահույթ ստանալ պայմանագրից։ Արժեքի մասին ոչինչ չի հաղորդվում։