16.06.2020 12:14

Հաստատաված 425 նոր դեպք, մահացել է 8 քաղաքացի

Հաստատաված 425 նոր դեպք, մահացել է 8 քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 425 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 17 հազար 489 է:

Ապաքինվել է եւս 295 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 6 հազար 276:

Մինչ այս պահը իրականացվել է 85 հազար 556 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 529 մարդ:

Մահացել են 8 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 88 (տղամարդ), 86 (կին), 82 (տղամարդ, 81 (կին), 72 (կին), 70 (կին),  65 (կին) եւ 63 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 293:

96 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: