16.06.2020 12:33

Կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալներն աշխարհում

Կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալներն աշխարհում

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 8 միլիոնի սահմանը։

Աշխարհի մի քանի երկրներում վարկի տարածման վիճակագրությունը կրկին աճում է։

Պեկինի 21-րդ շրջանում մտցվել են արտակարգ կարանտինային միջոցառումներ՝ հիվանդության նոր բռնկումը կանխելու նպատակով, որի էպիկենտրոնը դարձել է մայրաքաղաքի խոշոր շուկաներից մեկը։ Երեկ հայտնաբերվել է ևս 36 վարակակիր, Պեկինում Covid-19-ի նոր դեպքերը ուրբաթ օրվանից հասել է 79-ի։

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են հունիսի 18-ից մայրաքաղաքում օրական 18 հազար թեստ անել։ Քաղաքում հիվանդների թիվն անցել է 40 հազարից և շարունակում է աճել։ Դա երկրում ամենաբարձր ցուցանիշն է։ Քաղաքի իշխանությունները կարգադրել են երկաթուղային 500 վագոն պատրաստել հիվանդներին տեղավորելու համար։

Նոր Զելանդիայում, որը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հայտնաբերվել է վարակման երկու նոր դեպք՝ 24 օրվա ընթացքում առաջին անգամ։ Ինչպես հաղորդում են իշխանությունները, վարակված երկու կանայք Նոր Զելանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից։

Փոխանցում է BBC-ն։