16.06.2020 15:23

ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Գերմանիայից

ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Գերմանիայից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ետ կանչել Գերմանիայում տեղակայված 9 500 ամերիկյան զինվորականներին՝ դա այդ երկրում ԱՄՆ զինվորական քանակակազմի ավելի քան մեկ քառորդն է։

Թրամփը հայտարարել է, որ Գերմանիան հանցավոր կերպով ոչ բավարար փող է ծախսում սեփական անվտանգոթյան համար։

Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Էմիլի Հաբերն այդ առիթով ասել է, որ ԱՄՆ-ի զինվորները Եվրոպայում են գտնվում անդրատլանտյան անվտանգության շահերից ելնելով՝ ՆԱՏՕ-ի աշխատանքի շրջանակներում, այլ ոչ թե իր երկրի պաշտպանության նպատակով։

Քանակակազմի մի մասը դուրս բերելուց հետո Գերմանիայում է մնում ամերիկյան 25 հազար զինվոր։

ԱՄՆ նախագահի որոշումը հարուցել է Բեռլինի, ՆԱՏՕ-ի ղեկավարության, ինչպես նաև ամերիկյան կոնգրեսի մտահոգությունը։ BBC-ի թղթակիցները անվտանգության հարցերի առիթով նշում են, որ այդ քայլը կարող է գնահատվել որպես ՆԱՏՕ-ի թուլացում և երկպառակություն դաշինքի անդամների միջև։

Փոխանցում է BBC-ն։