16.06.2020 16:30

Դիժոնում երրորդ օրն է՝ շարունակվում են անկարգությունները

Դիժոնում երրորդ օրն է՝ շարունակվում են անկարգությունները

Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Դիժանում անկարգությունների կապակցությամբ, որոնցում, ենթադրաբար, մասնակցում են Չեչնիայի քաղաքացիներ։ Իշխանությունները քաղաք են ուղարկել ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ կարգը վերականգնելու համար։

Դիժոնում բախումներն սկսվել են շաբաթ օրը, երբ մի քանի տասնյակ  մարդ, արմատուրաներով և մահակներով զինված, հարձակվել են տեղի սրճարանի վրա, քանի որ այնտեղ Հյուսիսային Աֆրիկայից մի թմրավաճառ ծեծի է ենթարկել չեչեն մի երիտասարդի։

Ավելի վաղ  ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցույցերը ցրելիս, սակայն իրավիճակը քաղաքում լարված է մինչև հիմա։

Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են շաբաթ օրվա ընդհարումներում  10 տուժածի մասին։

Փոխանցում է BBC-ն։