16.06.2020 17:26

ԱՄՆ-ում մտադիր են վերականգնել մահապատիժը

ԱՄՆ-ում մտադիր են վերականգնել մահապատիժը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բառռը կարգադրել է ի կատար ածել  չորս հանցագործների նկատմամբ դաշնային մակարդակով կայացված մահվան դատավճիռը։ Այդ մասին ասվում է ամերիկյան արդարադատության նախարարության՝ երկուշաբթի հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

«Չորս հանցագործներ, որոնց մահապատժի ամսաթվերը հաստատվել են այսօր, մեր սահմանադրությամբ և օրենքներով սահմանված դատական լիարժեք հետաքննության են ենթարկվել։ Մենք այդ դաժան հանցագործությունների զոհերին և նրանց ընտանիքներին պարտական ենք ի կատար ածելու մեր արդարադատության կայացրած դատավճիտը»,- Բառռի խոսքն է մեջբերվում գերատեսչության կայքում։

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը այն չորս հանցագործների մասին է, որոնք մահապատժի են դատապարտվել երեխաների սպանության համար։ Նրանցից երկուսը մեղավոր են ճանաչվել նաև անչափահասների բռնաբարության համար։ Մահապատիժները նշանակվել են հուլիսի կեսին և օգոստոսի վերջին։

The Washington Post-ի տեղեկություններով՝ ամերիկյան դաշնային իշխանությունները վերջին անգամ մահապատժի դատավճիռն ի կատար են ածել 2003 թ․։

Փոխանցում է tass.ru-ն։