16.06.2020 18:33

WSJ․ «Ամերիկայի ձայնի» ղեկավարը հրաժարական է տվել

WSJ․ «Ամերիկայի ձայնի» ղեկավարը հրաժարական է տվել

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տնօրեն Ամանդա Բեննեթը և նրա տեղակալ Սենդի Սուգավարան հրաժարական են տվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հաղորդել է The Wall Street Journal-ը։

Թերթի տվյալներով՝ Բեննեթը, որը ռադիոլայանը ղեկավարել է 2016 թվականից՝ դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք, պաշտոնը լքել է այն բանից հետո, երբ հունիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսի Սենատը նշանակել է Զանգվածային լրատվության գլոբալ միջոցների գործակալության նոր ղեկավարին, ինչը «Ամերիկայի ձայնի» իրավասությունն էր։ Այդ պաշտոնում նշանակվել է իր պահպանողական հայացքներով հայտնի փաստագրող ռեժիսոր Մայքլ Փեքը, որի թեկնածությունն առաջարկել է Թրամփը։

Հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարությունը լրատվամիջոցների հետ կապերի իր ծառայությանը պարտադրել է հարցազրույց չտալ «Ամերիկայի ձայնին»։ Դրանից առաջ Սպիտակ տունը ռադիոկայանին մեղադրել է նոր կորոնավիրուսի համավարակի ընթացքում Չինաստանի կառավարությանը պաշտպանելու մեջ։ Ապրիլի 10-ին պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ «Համավարակի ֆոնին «Ամերիկայի ձայնը» մեր փողերը ծախսում է օտարերկրյա քարոզչություն տարածելու վրա»։

Փոխանցում է tass.ru-ն։