16.06.2020 20:33

ԱԺ-ն բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունները

ԱԺ-ն բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունները

Ազգային ժողովն այսօր երկու փակ գաղտնի քվեարկություն է անցկացրել, որոնցով բավարարել է Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները:

Դատախազը միջնորդել էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ առաջնորդ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաեւ թույլ տալ քրեական հետապնդում սկսել վերջինիս հանդեպ:

Քվեարկությանը մասնակցել են միայն «Իմ Քայլը» խմբակցության անդամներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Քվեարկությաններին մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ են քվեարկել միջնորդություններին: