17.06.2020 09:30

Exclusive. «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպանը կհամալրի Հայաստանի հավաքականը

Exclusive. «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպանը կհամալրի Հայաստանի հավաքականը

Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ: Վերջինս Հայաստանում հանդես է գալիս 2015թ․ մայիսից եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։

Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երեւանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» եւ «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։