17.06.2020 10:30

Մագնուս Կարլսենը՝ Clutch Chess International-ի հաղթող

Մագնուս Կարլսենը՝ Clutch Chess International-ի հաղթող

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։

Նորվեգացի գրոսմայստերը եզրափակիչում մրցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ հաղթել է 9,5։8,5 հաշվով։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6։12 հաշվով պարտվել էր Մագնուս Կարլսենին։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար էր։