17.06.2020 10:56

Վրացի լրագրողն ու Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը

Վրացի լրագրողն ու Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը

Երեկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը  սոցիալական ցանցում հերքել է վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ մահափորձի կազմակերպմանն իր մասնակցության մասին լուրերը։

Գաբունիան ուշադրություն էր գրավել 2019 թ․, երբ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորել էր Ռուսաստանի նախագահին։ Այն ժամանակ Կադիրովն ակնարկել էր, որ լրագրողին կարող է վտանգ սպառնալ։

«Գաբունիային հարկավոր է թաքցնել յոթ պարսպի ետևում, քանի որ առաջին իսկ հանդիպողը նրա հետ կարող է անել այն ամենը, ինչին նա արժանի է»,- հայտարարել էր Կադիրովը։

Երկուշաբթի վրացական իշխանությունները հաղորդել են Ռուսաստանի քաղաքացի Վասամբեկ Բոկովին ձերբակալելու մասին՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու և պատվիրված սպանություն նախապատրաստելու կասկածանքով։ Գաբունիան ինքը պնդում է, որ Բոկովը ժամանել է՝ Կադիրովի հրամանով իրեն սպանելու համար։

Վրաստանի իշխանությունները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այդ վարկածը, իսկ Չեչնիայի ղեկավարը հերքում է իր կապը Բոկովի հետ։

Փոխանցում է BBC-ն։