17.06.2020 11:42

ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսի դեպքերի թիվը` 544, բուժվածներինը՝ 243, մահվան 9 դեպք

ՀՀ ԱՆ. Կորոնավիրուսի դեպքերի թիվը` 544, բուժվածներինը՝ 243, մահվան 9 դեպք

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հասնելով 18 հազար 33-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք (64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան. բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ)։ Մահացածների ընդհանուր թիվը 302 է։

Բուժվածների թիվն ավելացել է 243-ով և հասել 6 հազար 814-ի, բուժվում են 10 հազար 818-ը, եւ մինչ այժմ իրականացվել է 87 հազար 600 թեստ։

Նախորդ օրն արձանագրվել է հաստատված կորոնավիրուսային վարակով մահվան 3 դեպք, սակայն նրանք մահացել են այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։