18.06.2020 10:08

Սերենա Ուիլյամսը հաստատել է, որ մասնակցելու է US Open-ին

Սերենա Ուիլյամսը հաստատել է, որ մասնակցելու է US Open-ին

Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսը հաստատել է, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների բաց առաջնությանը։։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նյու Յորքի քաղաքային իշխանությունները թույլատրել են Միացյալ Նահանգների թենիսի միությանը անցկացնել US Open-ը։

«Իսկապես չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու Նյու Յորք և խաղալու US Open-2020-ում։

Կարծում եմ՝ USTA-ն լավ աշխատանք է կատարելու՝ բոլորին ապահովելու համար։ Ամեն ինչ ապշեցուցիչ է, բայց ես կարոտելու եմ երկրպագուներին»,-ասել է Ուիլյամսը տեսաուղերձի ընթացքում։