18.06.2020 12:00

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2021թ-ին

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2021թ-ին

Ըմբշամարտի միացյալ աշխարհը /UWW/ շարունակում է ճշգրտել պաշտոնական մրցաշարերի  ժամանակացույցը։ Ուշադրության կենտրոնում են  ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի աշխարհի հաջորդ առաջնությունները:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, հավանական է, որ դրանք  անցկացվեն 2021թ։ Մրցումների քաղաք դառնալու հայտ է ներկայացրել Օսլոն։ Նշվում է նաև ժամկետը․2021թ․հոկտեմբերի 2-10-ը: