18.06.2020 12:07

Հաստատված 665 նոր դեպք, 746 ապաքինված

Հաստատված 665 նոր դեպք, 746 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 665 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 18 հազար 698 է:

Ապաքինվել է եւս 746 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 7 հազար 560:

Մինչ այս պահը իրականացվել է 89 հազար 992 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 728 մարդ:

Մահացել են 7 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 79 (կին), 76 (կին), 70 (տղամարդ), 65 (կին), 64 (կին), 62 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 309:

101 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: