18.06.2020 15:38

Թրամփն իր նախկին խորհրդականին անվանել է «հիմար, որն ուզում է պատերազմ հրահրել»

Թրամփն իր նախկին խորհրդականին անվանել է «հիմար, որն ուզում է պատերազմ հրահրել»

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հուշերը կազմված են ստից ու հորինովի պատմություններից, իսկ դրա հեղինակը միայն մի բան է ուզում՝ պատերազմ հրահրել։

Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով իր նախկին ենթակայի գրքի առաջիկա հրապարակումը։

«Այդ աննորմալ Ջոն Բոլթոնի գիրքն անչափ ձանձրալի է և բաղկացած է ստերից ու հորինովի պատմություններից։ Քանի դեռ ես նրան չէի ազատել աշխատանքից, նա մամուլում իմ մասին միայն լավ բաներ էր ասում։  Նեղացած, ձանձրալի հիմարը, որը միայն մի բան է ուզում՝ պատերազմ հրահրել։ Ոչինչ չէր հասկանում, և ես մեծ ուրախությամբ եմ հեռացրել նրան; Ա՛յ քեզ  ապուշ»,- իր Twitter-ում այսօր գրել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։