19.06.2020 12:01

Հաստատված 459 դեպք, 706 ապաքինված

Հաստատված 459 դեպք, 706 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 19 հազար 157 է:

Ապաքինվել է եւս 706 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 8 հազար 266:

Մինչ այս պահը իրականացվել է 91 հազար 943 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 462 մարդ:

Մահացել են 10 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 94 (տղամարդ), 83 (կին), 82 (տղամարդ), 80 (տղամարդ), 72 (տղամարդ), 67 (տղամարդ), 57 (տղամարդ), 57 (կին), 54 (տղամարդ) եւ 50 (կին) տարեկան:

Բացառությամբ 57-ամյա տղամարդու, մյուսս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 319:

110 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: