19.06.2020 12:00

ՈւԵՖԱ-ն հաստատել է ԱԱ-2022-ի եվրոպական գոտու ընտրական փուլի ձեւաչափը

ՈւԵՖԱ-ն հաստատել է ԱԱ-2022-ի եվրոպական գոտու ընտրական փուլի ձեւաչափը

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է 2022թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի ձեւաչափը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

55 եվրոպական հավաքականները կբաժանվեն 10 խմբերի, որոնցից 5-ում հանդես կգա 6-ական, 5-ում՝ 5-ական հավաքական։ Խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, երկրորդ տեղ գրաված 10 հավաքականները եւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում ընտրական արգելքը հաղթահարած 2 հավաքականները փլեյ-օֆֆում կվիճարկեն մնացած 3 ուղեգրերը։ Այս ձեւաչափը պետք է հաստատի նաեւ ՖԻՖԱ-ն։

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2022թ․ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։