19.06.2020 18:18

Կոլումբիայի խորհրդարանը հաստատել է ցմահ ազատազրկումը մանկապիղծների համար

Կոլումբիայի խորհրդարանը հաստատել է ցմահ ազատազրկումը մանկապիղծների համար

Կոլումբիայի խորհրդարանը հաստատել է ցմահ ազատազրկումն այն քաղաքացիների համար, ովքեր սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել անչափահասների նկատմամբ։

Այդ մասին հաղորդել է El Tiempo թերթը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ օրենքն ընդունվել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նիստում, որը կայացել է հինգշաբթի ցերեկը։ Ցմահ ազատազրկման օգտին քվեարկել է 108 սենատորներից 75-ը։ Ընդդիմության ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել, քանի որ, նրանց կարծիքով՝ այդ պատժաչափը խախտում է Կոլումբիայի սահմանադրությունը (34 հոդվածն արգելում է ցմահ ազատազրկումը)։

Նշվում է, որ նշանակված պատժաչափը կարող է վերանայվել 25 տարի կալանքը կրելուց հետո։

Փոխանցում է tass.ru-ն։