19.06.2020 21:58

Քարեդարի աստված-արքաները

Քարեդարի աստված-արքաները

Իռլանդիայում մեգալիթային դամբարանների պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են ինցեստի նշաններ ավելի քան հինգ հազար տարի առաջ ապրած մերձավոր ազգականների միջև։

 Արյունապղծության հետքերը գիտնականները մեկնաբանում են որպես  իրենք իրենց աստվածներին մոտ համարող իշխող վերնախավի առկայության նշան։

Սա մարդկության պատմության ընթացքում հիերարխիկ հասարակության ամենավաղ հետքերից է։

Գիտնականները հետազոտել են հայտնաբերված ԴՆԹ-ի հետքերը և պարզել, որ դրանք վկայում են, որ գոյություն է ունեցել իշխող վերնախավ։  Այսպես, Նյուգրեյնջ բլրի գերեզմանատեղիում թաղված տղամարդու ԴՆԹ-ն վկայում է այն մասին, որ նրա ծնողները մոտ ազգականներ են եղել, հնարավոր է՝ քույր ու եղբայր։

Ինցեստը հազվադեպ է մարդկության պատմության մեջ և ավելի հաճախ ի հայտ է գալիս բարձր ստատուս ունեցող խմբերում, օրինակ՝ արքայական դինաստիաներում, որոնք իրենց ծագումնաբանությունը սկսում են աստվածներից։ Եգիպտական փարավոնները և  Հարավային Ամերիկայում ինկերի կայսրության իշխանավորները, օրինակ, երբեմն ամուսնանում էին իրենց քույրերի հետ։

Փոխանցում է BBC-ն։