20.06.2020 11:29

Կլույվերտ. Հուսով եմ՝ Մխիթարյանն ու Սմոլինգը կմնան «Ռոմայում»

Կլույվերտ. Հուսով եմ՝ Մխիթարյանն ու Սմոլինգը կմնան «Ռոմայում»

Իտալական «Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջաստին Կլույվերտը հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը թիմում վարձակալությամբ հանդես եկող անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգն ու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս կլինեն «Ռոմայում»:

«Սմոլինգն ու Մխիթարյանը հարմարվել են «Ռոմային»: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, որոնք մեծ օգուտ են տալիս ակումբին: 

Լիահույս եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս Սմոլինգն ու Մխիթարյանը կխաղան «Ռոմայում»»,- Կլույվերտի խոսքը մեջբերում է Goal.com-ը: