20.06.2020 12:00

Ռոյ Քին. Դե Խեան ամենագերագնահատված դարպասապահն է

Ռոյ Քին. Դե Խեան ամենագերագնահատված դարպասապահն է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մանչեսթերյան թիմին խորհուրդ է տվել հրաժարվել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններից, տեղեկացնում է Sporf-ը:

«Ի՞նչ էր անում Դե Խեան «Տոտենհեմի» դեմ խաղում: Ես ատում եմ այդ դարպասապահին: 

Դե Խեան ամենագերագնահատված դարպասապահն է, որից «Մանչեսթեր Յունայթեդն» օր առաջ պետք է հրաժարվի»,- ասել է Քինը: