20.06.2020 12:28

Ռոլան Գարոսը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

Ռոլան Գարոսը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, կանցկացվի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը, տեղեկացնում է Reuters-ը:

Ռոլան Գարոսի կազմակերպիչները որոշել են մրցաշարն անցկացնել հանդիսականների ներկայությամբ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը: