20.06.2020 13:00

«Ռոստովի» 17-ամյա դարպասապահը՝ ռուսական Պրեմիեր լիգայի ռեկորդակիր

«Ռոստովի» 17-ամյա դարպասապահը՝ ռուսական Պրեմիեր լիգայի ռեկորդակիր

«Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը «Սոչիի» դեմ Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի խաղում 15 անգամ իր թիմին փրկել է գոլից, ինչը ռեկորդ է։ Ռուսական Պրեմյեր լիգայի նախորդ ռեկորդը հավասար էր 13 սեյվի։

Հիշեցնենք, որ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Ռոստովը» պարտվել է 1։10 հաշվով։ Պոպովը հետ է մղել նաեւ 11 մետրանոց հարված։

«Ռոստովի» կազմում հայտավորված էին ակումբի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստները, քանի որ գլխավոր թիմի 6 ֆուտբոլիստների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, եւ ամբողջ կազմը ինքնամեկուսացած է։ «Սոչին» չէր համաձայնել հանդիպման հետաձգմանը։

«Ռոստովը» հանդես եկավ կազմով, որի միջին տարիքը (17,2) ամենացածրն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

«Սոչին» 27 միավորով 9-րդն է, «Ռոստովը» չորրորդն է՝ 38 միավոր։