20.06.2020 13:24

Գվարդիոլա․ Լերոյ Սանեն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Գվարդիոլա․ Լերոյ Սանեն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոն Սանեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս ամռանը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը չվաճառելու դեպքում, մանչեսթերյան ակումբը հաջորդ ամռանը ստիպված կլինի անվճար բաց թողնել նրան։ Կավարտվի նրա պայմանագիրը, հաղորդում է Daily Mail-ը։

«Լերոյը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։ Դա նշանակում է, որ նա կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։ Դա տեղի կունենա կամ այս ամռանը, կամ հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո։

Մենք երկու կամ երեք անգամ առաջարկել ենք նրան երկարաձգել պայմանագիրը, բայց նա հրաժարվել է, քանի որ ցանկանում է հանդես գալ այլ ակումբում։ Ես տխրել եմ, քանի որ ցանկանում ենք նրան տեսնել մեր կազմում։

Լերոյը հսկայական ներուժով երիտասարդ ֆուտբոլիստ է։ Մենք հարգում ենք նրա որոշումը։ Նա անհավանական հաճելի տղա է, կրթված։ Լերոյը ցանկանում նոր մարտահրավեր»,- ասել է Գվարդիոլան։

Սպասվում է, որ Լերոյ Սանեն կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։