20.06.2020 12:26

Թրամփը որոշել է տոնել Անկախության օրը

Թրամփը որոշել է տոնել Անկախության օրը

Սպիտակ տունը հաստատել է հուլիսի 4-ին Անկախության օրը լայնածավալ հանդիսություններով անցկացնելու ծրագրերը՝ չնայած կորանավիրուսի համավարակին։ Այդ մասին գրել է Politico պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների՝ 1776 թ․ Անկախության հռչակագրի տարեդարձը հանդիսավոր նշելու գաղափարի հեղինակն անձամբ նախագահ Դոնալդ Թրամփն է։ Նա հայտարարել է, որ հուլիսի 4-ին Վաշինգտոնում տոնական հրավառություն կլինի, իսկ ինքն էլ ելույթ կունենա հավաքված բազմության առաջ։

Նախագահի ծրագրերի համաձայն՝ Սպիտակ տան առջև կկայանան զանազան մրցույթներ և զինվորական ցուցադրություններ։ Ավելի վաղ տոնը նշելու դեմ հանդես են եկել դեմոկրատ նահանգապետները։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ը Covid-19-ով վարակվածների թվով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում․  այստեղ արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2 մլն դեպք։

Փոխանցում է gazeta.ru-ն։